• 23/02/2023

ԱՄՆ-ն զգուշացրել է Կիեւին, որ Վաշինգտոնն անսպառ ռեսուրսներ չունի Կիևին աջակցելու. Reuters

ԱՄՆ-ն զգուշացրել է Կիեւին, որ Վաշինգտոնն անսպառ ռեսուրսներ չունի Կիևին աջակցելու. Reuters

ԱՄՆ վարչակազմը նախազգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին, որ Վաշինգտոնն անսպառ ռեսուրսներ չունի Կիևին աջակցելու համար: Այս լուրը հայտնում է Reuters-ը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին, «վարչակազմն Ուկրաինայի կառավարությանն ասել է, որ ԱՄՆ ռեսուրսներն անվերջ չեն»։ «Բոլորը հասկանում են, որ դա ինչ-որ պահի պետք է դադարեցվի: Եվ մենք բոլորս կցանկանայինք, որ այն հնարավորինս շուտ ավարտվեր»,- ասել է աղբյուրը Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին նյութում: