• 23/02/2023

Պուտինը պահպանում է Արևմուտքի կողմից ոչնչացված արժեքները. ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական

Պուտինը պահպանում է Արևմուտքի կողմից ոչնչացված արժեքները. ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում և առաջ է մղում այն ​​արժեքները, որոնք Արևմուտքը երկար ժամանակ փորձում էր ոչնչացնել: Թվիթերում այս մասին գրել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդականը։

«Հիացմունքի արժանի է, որ Ռուսաստանի նախագահը խոսում է Աստծո, ավանդական արժեքների և ընտանիքի մասին՝ որպես ամենակարևոր արժեքների, իսկ Արևմուտքը ոչնչացնում է դրանք՝ առաջ մղելով միայն ԼԳԲՏ մարդկանց»,- մեկնաբանեց նախկին խորհրդականը։

Լավ է, որ Ֆլինն այդ մտքին է: Միայն թե, լինելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդականը, այսինքն` պետության ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը, հենց նույն Ֆլինը եւս չէ՞ր շարժվում ավանդական արժեքների ոչիչացման ուղղությամբ: