• 24/02/2023

Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերություններն այլևս գոյություն չունեն. Նեբենզյա

Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերություններն այլևս գոյություն չունեն. Նեբենզյա

Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները, փաստորեն, այլևս գոյություն չունեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Նա նշել է, որ 2022 թվականի հունիսին Մոսկվան ասել է, որ ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերություններում Բրյուսելի ջանքերի շնորհիվ «հատակը կոտրվել է»։

«Ինչպես պարզվեց, այս հատակից ներքև մի ամբողջ անդունդ է հայտնվել, որի մեջ ոչ միայն շարունակում են ընկնել մեր հարաբերությունները, որոնք, փաստորեն, այլևս գոյություն չունեն, այլ նաև ինքնին միասնական Եվրոպան», – ասաց Նեբենզյան: