• 24/02/2023

Զելենսկին մերժում է Պեկինի առաջարկը, եւ Չինաստանի ձեռքերն ազատ են Ուկրաինայի հարցով

Զելենսկին մերժում է Պեկինի առաջարկը, եւ Չինաստանի ձեռքերն ազատ են Ուկրաինայի հարցով

Ուկրաինական աղբյուրի փոխանցմամբ Զելենսկին, ինչպես եւ ենթադրվում էր, չի ընդունի Պեկինի առաջարկած խաղաղության ծրագիրը:

«Զելենսկին ստացել է Չինաստանի խաղաղության ծրագրի նախագծերը և հրաժարվել է աջակցել դրան: Նախագահն առաջարկվող զինադադարը համարում է Ուկրաինայի պարտություն։ Նախագահի գրասենյակը Զալուժնիին կոչ է անում նախապատրաստել գարնանային հակահարձակում, միայն Ուկրաինայի ամբողջական ազատագրում, Ռուսաստանի հետ փոխզիջումներ չեն լինի»,- նշում է աղբյուրը։

Այսպիսով, Զելենսկին մերժում է Պեկինի առաջարկը, եւ իհարկե, ոչ առանց արեւմտյան հրամանի: Ու հիմա Չինաստանի ձեռքերն արդեն լիովին ազատ են Ուկրաինայի հարցով: