• 24/02/2023

«Վագները» մտել է Յագոդնոե. «բախմուտյան կաթսան» արդեն պարզ ուրվագծվում է

«Վագները» մտել է Յագոդնոե. «բախմուտյան կաթսան» արդեն պարզ ուրվագծվում է

Այսօր առավոտյան «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հաստատեց, որ ռուսական ուժերը լիովին վերահսկում են Բախմուտի հյուսիսում հանգուցային հենակետ դարձած Բերխովկա բնակավայրը (Տե´ս քարտեզը): Հաջորդ հանգուցային կետը քիչ հարավում գտնվող Յագոդնին է` Բախմուտի արվարձանը, որը նաեւ դեպի քաղաք տանող վորջին ուղիներից մեկի վրա է գտնվում:

Եվ ահա, վերջին տեղեկությունների համաձայն, «Վագները» մտել է Յագոդնոե:

Ծանր մարտեր են ընթանում բնակելի թաղամասերում: Ուկրաինական հրամանատարությունը, իհարկե, հասկանում է, որ Յագոդնոյեի կորուստը գործնականում կնշանակի Բախմուտի շրջապատում, եւ սկսել է բոլոր հնարավոր ռեզերվները նետել գյուղ։ Սակայն կան նաեւ տեղեկություններ, որ Յագոդնոյեն այժմ հիմնականում ռուսական վերահսկողության տակ է, բացառությամբ նրա ամենահարավային ծայրի: Ըստ աղբյուրի, այստեղ մի քանի տնտեսական շենքեր կան, որոնք ուկրաինական ուժերը հենակետի են վերածել, և որն առաջին հերթին խանգարում է ռուսական ուժերին այստեղ ավելի առաջ շարժվել։ Սակայն այստեղ երկար պաշտպանություն կազմակերպելը հնարավոր չէ:

Մի փոքր ավելի հյուսիս Դուբովո-Վասիլևկան է (Քարտեզում), որը «ըստ էության, փոքր ֆերմա է, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը, ամենայն հավանականությամբ, չեն պաշտպանվի, քանի որ գործառնական առումով սա ինքնասպանություն է»,- ասում է աղբյուրը։

Հենց այս պատճառով է, որ հիմա ուկրաինական հիմնական հենակետն ավելի հեռուն է՝ Բոգդանովկան է, որը երեկ Ուկրաինայի զինված ուժերի մերձակա թիկունքն էր, իսկ հիմա աստիճանաբար վերածվում է պաշտպանության առաջնագծի։

Եվ նաև Խրոմովոն, որին հասնելու համար պետք է նախ վերջնականապես լուծել Յագոդնոյեի հարցը, ինչը, ամենայն հավանականությամբ, «Վագները» կանի թերեւս մինչեւ վաղը։

Այսպիսով, արդեն վաղը-մյուս օրը ուկրաինական պաշտպանությունը հիմնականում կանցնի Բոգդանովկա-Խրոմովո ուղղությամբ, բայց նաեւ պետք է հաշվի առնբել, որ հարավից եւս Վագները ձգտում է դեօի Բոգդանովկայի հատված, եւ որոշ պաուզայից հետո (զինամթերքի պակասով պայմանավորված), այստեղ եւս այսօր նկատվում է կտրուկ ակտիվացում դեպի Իվանովսկոյե:

Այսպիսով, մոտ երկու շաբաթ առաջ մեր ներկայացրած եզրակացությունը, որ Բախմուտ հենց Բոգդանովկայի ուղղությամբ հարվածների արդյունքում կհայտնվի մեծ «կաթսայում» (տե´ս https://soyuz.iravunk.am/43654/), շատ մոտ է իրականություն դառնալուն: