Իսկ Ալիեւը կուտի՞ «բրյուսելյան սոուսով» մատուցված Արցախը

Իսկ Ալիեւը կուտի՞ «բրյուսելյան սոուսով» մատուցված Արցախը

Ա­մեն դեպ­քում՝ փաս­տա­թուղ­թը, ո­րը կա­րող է ա­ռա­ջի­կա բրյու­սե­լյան հան­դիպ­մա­նը դառ­նալ ստո­րագր­ված պայ­մա­նա­գիր (https://iravunk.com/?p=249592&l=am), մեկ բան եւս հեր­թա­կան ան­գամ, բայց ար­դեն մի­ան­գա­մայն ան­թա­քույց ի ցույց դրեց: Այն է՝ անգ­լո­սաք­սոն­նե­րը գե­րակ­տիվ տեմ­պե­րով գնում են Ար­ցա­խի ոչն­չաց­ման եւ Հա­յաս­տա­նին «Ալեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նագ­րի» կար­գա­վի­ճա­կին դնե­լու ուղ­ղու­թյամբ, եւ այս ան­գամ էլ մի­ակ ու­ժը, որ կա­րող է դա կանգ­նեց­նել, նո­րից Ռու­սաս­տանն է, չնա­յած, կա­րե­լի է ա­սել նա­եւ՝ ռուս-իրա­նա­կան դա­շին­քը:

Ռու­սաս­տա­նից ար­դեն իսկ հա­կադր­վող ազ­դակ­նե­րի պա­կաս չկա: Այդ թվում, Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի ար­տա­կարգ եւ լի­ա­զոր դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նը, խո­սե­լով Ա­րեւմ­տյան բա­նակ­ցա­յին ձե­ւա­չա­փից, նման միտք հնչեց­րեց. «Մեր դիր­քո­րո­շումն այն է, որ կար­գա­վոր­ման բա­նա­լին ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­կա­նա­ցումն է»: Եվ ե­թե «կար­գա­վոր­ման բա­նա­լին» ՌԴ-ՀՀ-Ադրբե­ջան ձե­ւա­չա­փի ձեռ­քին է, ա­պա ակ­նար­կը նշա­նա­կում է, որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» հետ հույ­սեր կա­պել Կո­պեր­կի­նը խոր­հուրդ չի տա­լիս: Ա­ռա­վել եւս, որ նա նա­եւ ա­վե­լաց­րեց. «Ռու­սաս­տանն այս­տեղ պահ­պա­նում է խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը, պահ­պան­վում են բո­լոր այն պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, որ Ռու­սաս­տա­նը ու­նի անվ­տան­գու­թյան ո­լոր­տում… Ինչ վե­րա­բե­րում է խո­սակ­ցու­թյուն­նե­րին, թե Ռու­սաս­տա­նը հե­ռա­նում է Հա­րա­վա­յին Կով­կա­սից, նրանք, ով­քեր ակ­տի­վո­րեն փոր­ձում են դա նե­րար­կել Հա­յաս­տա­նի հան­րա­յին գի­տակ­ցու­թյան մեջ, հե­տապն­դում են ի­րենց շա­հե­րը կամ ո­րոշ ու­ժե­րի շա­հե­րը, ո­րոնք շա­հագրգռ­ված չեն, որ Ռու­սաս­տա­նը մնա այս­տեղ, որ պահ­պան­վեն դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ: Բայց սա ցան­կու­թյուն­նե­րը ի­րա­կա­նու­թյան տեղ ներ­կա­յաց­նե­լու փորձ է: Ռու­սաս­տա­նը նման մտադ­րու­թյուն­ներ չու­նի: Մեզ հա­մար սա շատ կա­րե­ւոր տա­րա­ծաշր­ջան է»: Թե­րեւս ի­մաս­տը հաս­կա­նա­լի է:

Նման ազ­դակ կա­րե­լի է հա­մա­րել նա­եւ ԵՏՄ ինս­տի­տու­տի տնօ­րեն, քա­ղա­քա­գետ Վլա­դի­միր Լե­պե­խի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ կապ­ված Ռու­բեն Վար­դա­նյա­նին հե­ռաց­նե­լու թե­մա­յի հետ: Ըստ քա­ղա­քա­գե­տի. «Ռու­սաս­տանն ու Թուր­քի­ան դաշ­նա­կից­ներ չեն, նրանց մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ցան­կա­ցած պա­հի կա­րող են փչա­նալ, եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հա­մար դա լուրջ հար­ված կլի­նի, եւս մեկ կոնֆ­լիկ­տա­յին ուղ­ղու­թյան բա­ցում: Ուս­տի Ռու­սաս­տա­նը մին­չեւ Ուկ­րա­ի­նա­յում «հա­տուկ գոր­ծո­ղու­թյան» ա­վար­տը չի կա­տա­րի ո­րե­ւէ կոնկ­րետ քայլ, ո­րը շո­շա­փում է Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քի­ա­յի շա­հե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում…»: Բայց նա­եւ նա ընդգ­ծում է, որ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րա­զմը, ի­հար­կե, կա­վարտ­վի. ո­րից հե­տո Ռու­սաս­տանն իր ա­ռաջ­նա­յին խնդիր­նե­րից մե­կը կհա­մա­րի Հա­րա­վա­յին Կով­կա­սում դիր­քե­րի վե­րա­կանգ­նու­մը: Ու՝ «Առա­ջին հեր­թին ղա­րա­բա­ղյան հար­ցի լուծ­ման ա­ռա­ջարկ­նե­րի մի­ջո­ցով՝ ի ա­ջակ­ցու­թյուն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րի բնակ­չու­թյան»: Այ­սինքն, այն լու­ծում­նե­րը, որ այ­սօր փոր­ձում են տալ Ար­ցա­խի հետ կապ­ված, ե­թե հա­ջող­վի, ա­պա ՌԴ-ի հա­մար դա փո­փո­խու­թյան են­թա­կա կլի­նի: Իսկ Վար­դա­նյա­նի մա­սով. « Մոսկ­վան ան­ձամբ նրան ինչ-որ ա­ջակ­ցու­թյուն կցու­ցա­բե­րի, հա­մե­նայնդեպս, դեմ կլի­նի նրա վրա ար­տա­քին ազ­դե­ցու­թյա­նը»:

Սրա­նից զատ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, հայտ­նի դար­ձավ, որ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը Բա­քու է մեկ­նե­լու փետր­վա­րի 27-28-ին: Այ­ցի մա­սին ա­վե­լի վաղ հայտ­նի էր, սա­կայն օ­րը հստակ չէ: Նման է նրան, որ Լավ­րո­վը սպա­սում է Մյուն­խե­նի հան­դիպ­ման ար­դյունք­նե­րին: Եվ ա­հա, մեկ­նում է, եւ այդ այ­ցի շրջա­նակ­նե­րում ա­ռաջ­նա­յին կար­գով, ըստ ՌԴ ԱԳՆ խոս­նա­կի՝ «Հատ­կա­պես ու­շադ­րու­թյուն է դարձ­վե­լու Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի մի­ջեւ 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ին, 2021 թվա­կա­նի հուն­վա­րի 11-ին եւ նո­յեմ­բե­րի 26-ին, ինչ­պես նա­եւ 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 31-ին ստո­րագր­ված ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման թե­մա­յին»: Այ­սինքն, ինչ­պես նա­խօ­րե­ին էր Զա­խա­րո­վան ա­սել՝ կող­մերը՝ Բա­քուն եւ Ե­րե­ւա­նը պետք է շու­տա­փույթ վերսկ­սեն հա­մա­տեղ աշ­խա­տան­քը ինչ­պես ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի  ի­րա­կա­նաց­ման, այն­պես էլ՝ ԱԳՆ ղե­կա­վար­նե­րի մա­կար­դա­կով խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի նա­խա­պատ­րաստ­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րի հար­ցով:

Այս ա­մե­նից զատ, Ա­լի­ե­ւը չի կա­րող հաշ­վի չառ­նել նա­եւ Պու­տի­նի հայտ­նի ու­ղեր­ձում հն­չեց­ված տես­լա­կան­նե­րից մե­կը՝ Ռու­սաս­տանն ակ­տի­վո­րեն աշ­խա­տե­լու է «Հյու­սիս-Հա­րավ» մի­ջանց­քի ուղ­ղու­թյամբ: Եվ այս ֆո­նին, ի­հար­կե, ա­ռա­ջին պլա­նում են նա­եւ ռուս-իրա­նա­կան, ռուս-չի­նա­կան եւ չին-իրա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի այն ո­րա­կա­կան դի­նա­մի­կան, որ նկատ­վում է վեր­ջին ժա­մա­նակ­ներս: Նա­եւ, որ «Հյու­սիս-Հա­րավ» մի­ջանցքն այդ դա­շին­քի տեսք ստա­ցող ե­ռա­կողմ գոր­ծակ­ցու­թյան կա­րե­ւո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից է՝ Մոսկ­վա-Պե­կին-Թեհ­րան ե­ռան­կյան կա­րե­ւո­րա­գույն՝ ա­րեւմ­տյան կող­մը: Ու դա կփլուզ­վի, ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը տե­ղա­վոր­վեն Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Թե­րեւս, Լավ­րովն Ա­լի­ե­ւին հեր­թա­կան ան­գամ հենց դա է բա­ցատ­րե­լու, որ ռու­սա­կան զոր­քե­րը Ար­ցա­խից դուրս չեն գա, իսկ նման փոր­ձե­րը, ա­ռա­վել եւս՝ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով», շատ վտան­գա­վոր խաղ կլի­նեն: Իսկ աշ­խարհն այս պա­հին այն վի­ճա­կում է, որ ա­մե­նավ­տան­գա­վոր զար­գա­ցում­ներն ան­գամ չի կա­րե­լի բա­ցա­ռել:

Նի­կո­լի հար­ցը պարզ է: Իսկ Ա­լի­ե­ւը կգնա՞ Բրյու­սել՝  նոր հանդիպ­ման եւ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու: Շատ կցան­կա­նար, բայց նա­եւ շատ վտան­գա­վոր է: Ի վեր­ջո, ա­մե­րի­կյան բա­նա­կը շատ հե­ռու է, Թուր­քի­ա­յի եւ Իս­րա­յե­լի գլուխ­ներն էլ խառն են՝ երկ­րա­շար­ժի եւ ներ­քին սուր խնդիր­նե­րի հետ կապ­ված:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ