• 25/02/2023

«Վագները» ճեղքում է հյուսիսային թեւում՝ մտադրվելով շրջապատել քաղաքը. ուկրաինական դաշտային հրամանատար

«Վագները» ճեղքում է հյուսիսային թեւում՝ մտադրվելով շրջապատել քաղաքը. ուկրաինական դաշտային հրամանատար

Իրավիճակը Բախմուտում կտրուկ բարդացել է: Կատաղի մարտեր են ընթանում, «Վագները» ճեղքում է հյուսիսային թեւում՝ մտադրվելով շրջապատել քաղաքը, ասել է ուկրաինական «Մագյարի» զինված խմբավորման դաշտային հրամանատարը։

Զինյալի խոսքով՝ Խրոմովոյով (նախկին Արտեմովսկոյե) դեպի Չասով Յար ճանապարհը գտնվում է «թշնամու ուղիղ կրակի տակ» (ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական գչոհային ստորաբաժանումները ներխուժում են Բերխովկայի և Յագոդնոյեի շրջանում՝ այս ճանապարհի ուղղությամբ): .

Հարավային թեւում նույնպես մարտերը չեն դադարում, ռուսները ճնշում են գործադրում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության վրա։