• 26/02/2023

ԱՄՆ-ի համար կարմիր գծեր չկան. Չինաստանում Ռուսաստանի դեսպան

ԱՄՆ-ի համար կարմիր գծեր չկան. Չինաստանում Ռուսաստանի դեսպան

Ռուսաստանը ստիպված կլինի կոշտ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի երկրները զենք մատակարարեն Ուկրաինային երկրի խորքերը հարվածելու համար։ Այս մասին չինական Global Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը։

«Եթե Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի երկրները Կիևին տրամադրեն զենք, այդ թվում՝ տանկեր, որպեսզի հարվածեն մեր երկրի խորքերը և փորձեն գրավել մեր սահմանադրական տարածքը, դա մեզ կստիպի կոշտ պատասխան գործողություններ ձեռնարկել»,- ասել է Մորգուլովը։

Նա հավելել է, որ Կիևին տանկեր մատակարարելու Վաշինգտոնի ծրագրերը ցույց են տվել, որ ԱՄՆ-ի համար կարմիր գծեր չկան։