• 27/02/2023

Զալուժնին Զելենսկիին զեկուցել է Բախմուտի տակտիկական շրջափակման մասին. ուկրաինական աղբյուր

Զալուժնին Զելենսկիին զեկուցել է Բախմուտի տակտիկական շրջափակման մասին. ուկրաինական աղբյուր

Բախմուտում տիրող իրավիճակի հետ կապված, ներկայացնելով ռազմական դրության քարտեզը, արժանահավատ ուկրաինական աղբյուրը գրում է.

«Նախագահի օֆիսի մեր աղբյուրը հայտնել է, որ Զալուժնին Զելենսկիին զեկուցել է ռուսական զորքերի կողմից Բախմուտի տակտիկական շրջափակման մասին: Խրոմովով (Արտյոմովսկոե) անցնող միակ ճանապարհը կարող է օգտագործվել միայն գիշեր, այն էլ` ռուսական հրետանում կրակի տակ։ Քաղաքի շրջակայքի ցանքատարածությունները եղանակի տաքանալու պատճառով վերածվել են ցեխի, ինչը նշանակում է, որ զինված ուժերի մատակարարումն կամ քաղաքից դուրսբերումը օրեցօր ավելի է դժվարանալու»։

Իրականում ուկրաինական աղբյուրի քարտեզն արդեն հնացել է: Ռուսական ուժերը Բախմուտից հյուսիս դեռ երեկ են գրավել Յագոդնոյեն, եւ արդեն Խրոմովի մատույցներում են: Այդ կետին ռուսական ուժերը մոտենում են նաեւ հարավից: