• 27/02/2023

Թուրքական առեղծվածային ինքնաթիռները Կիեւում

Թուրքական առեղծվածային ինքնաթիռները Կիեւում

ՀՌՕ-ի տարելիցի օրը թուրքական երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել Կիևի մերձակայքում գտնվող Բորիսպոլ օդանավակայանում՝ անհայտ բեռով։

Թռիչքը տեղի է ունեցել ռուս զինվորականների հետ համաձայնությամբ, գրում է «Military Observer»-ը։ Դրանից անմիջապես հետո պաշտոնական հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի եւ Էրդողանի միջեւ։

Նշվում է, որ երկու նմանատիպ ինքնաթիռներ եղել են նույն Բորիսպիլում 2022 թվականի փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողության մեկնարկի պահին։ Նրանք կարողացան լքել Ուկրաինան միայն 10 ամիս անց։