• 27/02/2023

Բախմուտի «մեծ կաթսան» կարող է փակվել երկու-երեք օրում

Բախմուտի «մեծ կաթսան» կարող է փակվել երկու-երեք օրում

«Վագներ», շարունակելով հարձակումը Բախմուտում, այսօր գրավել է Ստուպկիի միկրոշրջանը: Մարտերը տեղափոխվել են Իլյինովկա շրջան, որտեղ գրոհային ուժերն արդեն գրավել են Ուկրաինայի զինված ուժերի մի քանի դիրքեր՝ հյուսիսից մոտենալով AZOM գործարանին։

Սակայն գնալով ավելի տեսանելի է դառնում, որ Բախմուտում Ուկրաինայի հիմնակյան խնդիրն ամենեւին էլ միայն բուն քաղաքը չէ: Այսպես, Բախմուտի հյուսիսային ուղղությամբ «Վագները» զգալիորեն ընդլայնել են Բերխովկայից հարավ-արևմուտք գտնվող վերահսկողության գոտին (տես քարտեզը); Դուբովո-Վասիլևկայի վրա ճնշումներն ավելանում են, եւ, ըստ ամենայնի արդեն վաղն այդ բնակավայրը կազատագրվի:

Միաժամանակ Բախմուտից հարավ-արեւմուտք Բախմուտը վերսկսել է առաջխաղացումը Իվանովսկից (Կրասնի) դեպի արեւմուտք ուղղությամբ: Արդյունքում, հյուսիսից արդեն լայն ճակատով ռուսական  ուժերը գործնականում հասնում են Բոգդանովկա-Չասով Յարի մատույցներին, եւ ընդառաջ եւս «Վագները» շարժվում է հարավային ուղղությունից: Այսինքն, շրջապատման  տեալ վտանգի տակ է ոչ միայն Բախմուտ քաղաքը, այլ նաեւ ողջ տարածաշրջանը, եւ այդ դեպքում ռուսական ուժերը նաեւ կարող են հայտնվել Չասով Յարի արեւելյան արվարձաններում: Սա արդեն ուկրաինբական բանակի համար կարող է կատաստրոֆիկ նշանակություն ունենալ:

Իսկ այդ «մեծ կաթսան» կարող  է փակվել առաջիկա երկու-երեք օրերին, եթե ներկա տեմպերը պահպանվեն: