• 28/02/2023

Սպիտակ տունը հայտարարություն է արել Ուկրաինայի հակամարտությանը Չինաստանի միջնորդության մասին

Սպիտակ տունը հայտարարություն է արել Ուկրաինայի հակամարտությանը Չինաստանի միջնորդության մասին

Սպիտակ տունը Չինաստանին օբյեկտիվ միջնորդ չի համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։

«Չինաստանն ամենևին էլ արդար միջնորդ չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Մենք նրան հստակ տեսնում ենք Ռուսաստանի կողքին, և դա վկայում է նաև այն փաստը, որ Չինաստանը վաղը հյուրընկալում է Բելառուսի նախագահին»,- ասել է Քիրբին։

Քիրբին ուզում է ասել, թե այդ ԱՄՆ-ը կամ Եվրոպա՞ն են «արդար» միջնորդները, որոնք ոչ թե պարզապես կանգնած են Ուկրաինայի թիկունքին, այլ փաստացի ներգրավվել են պատերազմի մեջ: