• 04/04/2023

Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ

Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ

Երեկ`  ապրիլի 3-ին Հայաստան է ժամանել Ղրիմի Հանրապետության կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ, ՌԴ նախագահի մոտ Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Գեորգի Մուրադովի գլխավորությամբ: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորում էր ՀՀ-ում  Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը եւ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները:

Այսօր  Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը Հայկ Բաբուխանյանի ուղեկցությամբ այցելեց   «Հաղթանակի» զբոսայգի եւ ծաղիկներ դրեց Մայր Հայաստան հուշահամալիրի Անմար կրակի մոտ:

Պատվիրակության կազմում են Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը, Ղրիմի մշակույթի նախարար  Տատյանա Մանեժինան, Ղրիմի  էկոնոմիկայի փոխնախարար Անուշավան Աղաջանյանը, Ֆեոդոսիայի քաղխորհրդի նախագահ Վյաչեսլավ Մուսաեւը եւ այլ  պաշտոնատար անձինք:

Սեփական լրատվություն