• 05/04/2023

Գ. Մուրադովը հանդիպեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման հետ

Գ. Մուրադովը հանդիպեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման հետ

Այսօր Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հանդիպեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի հետ:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Գ. Մուրադովը ներկայացրեց Ղրիմում քաղաքական, տնտեսական եւ մշակութային  իրավիճակը, ինչպես նաեւ Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական հանգամանքները: Ղրիմի փոխվարչապետը բարձր գնահատեց Շարժման կատարած աշխատանքները եւ ներդրումը` հայ-ռուսական բարեկամության գործում:

Ելույթ ունեցան նաեւ Ղրիմի հանրապետության պատվիրակության կազմում Երեւան ժամանած Ղրիմի մշակույթի նախարար Տատյանա Մանեժինան, Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը, ինչպես նաեւ Ղրիմի վարչապետի խորհրդական Ա. Չերնիգինը:

Ղրիմի մշակույթի նախարարը ներկայացրեց հայ-ղրիմյան մշակութային կապերը, հայ ժողովրդի Ղրիմիում թողած մեծ մշակութային ժառանգությունը: Ղրիմի պատգամավոր Մարտոյանն էլ անդրադարձավ հայ-ռուսական փոխհարաբերություններին` նշելով մեր երկու ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության ամրապնդման անհրաժեշտությունը:

Ելույթ ունեցան նաեւ Շարժման խորհրդի անդամներ` Նատալյա Սաղյանը (Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ), Ալլա Հակոբյանը («Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ), Գագիկ Հարությունյանը (շարժման քաղաքական եւ գաղափարախոսական հարցերի հանձնաժողովի նախագահ):

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման

Լրատվական ծառայություն