- 30/06/2022
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ՝ ի պատասխան Դոնբասի ճանաչման
Կիևը հայտարարեց Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին այն բանից հետո, երբ Դամասկոսի իշխանությունները ճանաչեցին Դոնբասի հանրապետությունների անկախությունը։
«Ուկրաինան հայտարարում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ առանց հյուպատոսական հարաբերությունների խզման՝ 1963 թվականի հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն», – ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Փաստաթղթում ասվում է, որ Սիրիայի հետ կապված սկսվել է առևտրային էմբարգոյի ներդրման ընթացակարգը, ինչպես նաև այլ սահմանափակող միջոցներ, որոնք կազդեն ՍԱՀ-ի իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա։
Միաժամանակ կշարունակվեն հյուպատոսությունների աշխատանքը, հավելել են ԱԳՆ-ից։
Ու տեսնես Կիեւի այս ռեակցիան առհասարակ Դամասկոսին հետաքրքրո՞ւմ է: